Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան օտարերկրացիներին կոչ է արել լքել թերակղզին


«Հյուսիային Կորեան չի ցանկանում որևէ վնաս պատճառել Հարավային Կորեայում գտնվող օտարերկրացիներին՝ պատերազմի ծավալման դեպքում»

Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փխենյանում գործող պետական կազմակերպություններից մեկը երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Հարավային Կորեայում բնակվող օտարերկրացիները պետք է լքեր այդ երկիրը:

Հայտարարության համաձայն, «Հյուսիային Կորեան չի ցանկանում որևէ վնաս պատճառել Հարավային Կորեայում գտնվող օտարերկրացիներին՝ պատերազմի ծավալման դեպքում»:

Հյուսիսային Կորեայի հեռուստատեսությամբ հեռարձակված հայտարարության մեջ ասվել է նաև, թե «Կորեական թերակղզում պատերազմի ծավալման պես մարտական գործողությունները կլինեն լայնամասշտաբ, պատերազմը կլինի թեժ և անգութ», և որ «Հյուսիսային Կորեան չի ցանկանում, որ որևէ օտարերկրացի զոհ գնա այս պատերազմի»:

Այս հայտարարությունից մի քանի օր առաջ Հյուսիսային Կորեայի իշխանությունները խորհուրդ էին տվել Փխենյանում գտնվող դիվանագետներին հեռանալ երկրից՝ նշելով, թե օտարերկրացիների անվտանգությունը հնարավոր չի լինելու ապահովել 2013 թվականի ապրիլի 10-ից հետո: Փխենյանում գտնվող դիվանագիտական 24 առաքելություներից ոչ մեկը սակայն դեռևս չի փակել իրենց ներկայացուցչությունները և երկրից դուրս չի ուղարկել այնտեղ գտնվող դիվանագիտական անձնակազմը:
XS
SM
MD
LG