Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի դեսպանության պաշտոնյաներից մեկի համաձայն, Փխենյանն առաջարկել է Ռուսաստանի «նախատեսել դեսպանության անձնակազմի էվակուացում՝ Կորեական թերակղզում ստեղված իրավիճակի լարվածության աճի պատճառով»:
Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչ Դենիս Սամսոնովի համաձայն, Ռուսաստանն ուսումնասիրում է այս առաջարկությունը, սակայն չունի էվակուացումն անհապաղ իրականացնելու ծրագրեր: Պաշտոնյան «հանգիստ» է գնահատել Փխենյանում տիրող իրավիճակը:
Սամսոնովն ասել է նաև, որ նման առաջարկություններ են ներկայացվել նաև Փխենյանում այլ պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին:
Այս ընթացքում Հարավային Կորեայի վերամիավորման նախարարը հայտնել է այն մասին, որ Սեուլը կարող է դուրս բերել իր աշխատողներին Հյուսիսային Կորեայում գտնվող «Քեսոնգ» արտադրական համալիրից այն դեպքում, եթե իրավիճակը «չափազանց վտանգավոր» դառնա:
Նախարարի համաձայն, համալիրում իրավիճակի վտանգն այժմ բարձր չէ:
Հյուսիսային Կորեայի իշխանությունները նախօրեին հայտնել են, թե զինված ուժերին տրվել է «Միացյալ Նահանգների ուղղությամբ միջուկային հարձակում իրականացնելու վերջնական թույլտվություն»: Վերլուծաբանները սակայն չեն կարծում, որ Փխենյանն ի վիճակի կլինի իրականացնել հնչվեցվող սպառնալիքները:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնյաներից մեկը նույն օրը հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, թե գալիք օրերին Հյուսիսային Կորեան կարող է իրականացնել հրթիռային ևս մեկ փորձարկում: