Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեայում ընտրություններ են անցկացվում


Գերագույն ժողովրդական ժողովը, Հյուսիսային Կորեայի սահմանադրության համաձայն, երկրի ամենամեծ լիազորություններով օժտված մարմինն է, սակայն իրականում այն քաղաքական բավականին քիչ իշխանություն ունի

Հյուսիսային Կորեայում կիրակի օրն անցկացվում են երկրի խորհրդարանի նոր կազմի ընտրություններ: Ընտրությունները սակայն մրցակցային չեն, քանի որ երկրի ընտրական բոլոր 687 տեղամասերում գրանցված են մեկական թեկնածուների անուններ:

Հյուսիսային Կորեայի Գերագույն ժողովրդական ժողովի ընտրություններն հինգ տարվա ընթացքում անցկացված, ինչպես նաև երկրի ներկայիս առաջնորդ Քիմ Ջոնգ Ունի պաշտոնավարման ընթացքում անցկացվող առաջին ընտրություններն են:

Գերագույն ժողովրդական ժողովը, Հյուսիսային Կորեայի սահմանադրության համաձայն, երկրի ամենամեծ լիազորություններով օժտված մարմինն է, սակայն իրականում այն քաղաքական բավականին քիչ իշխանություն ունի:

Վերլուծաբաններն ուշադիր են հետևում այս ընտրությունների արդյունքներին՝ տեղեկանալու համար Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Ջոնգ Ունի հորաքրոջ՝ Քիմ Քյոնգ Հյուի ամուսին Ջանգ Սոնգ-Թեքի անցյալ տարվա իրականացված մահապատժից հետո երկրի իշխանավորների շրջանում տեղի ունեցող փոփոխություններին: Ջանգ Սոնգ-Թեքը ժամանակին եղել է Հյուսիսային Կորեայի ամենահզոր երկրորդ մարդը:
XS
SM
MD
LG