Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան երեք օրվա մեջ վեց հրթիռ է արձակել


Հարավային Կորեայի վերամիավորման նախարարության խոսնակը «ողորմելի սադրանք» է անվանել հրթիռների վերջին փորձարկումները

Հյուսիսային Կորեան գործողության կարճ շառավիղ ունեցող ևս երկու հրթիռ է արձակել, որոնք ընկել են երկրի արևելյան ափի ջրերը՝ այսպիսով վեցի հասցնելով երեք օրվա ընթացքում իրականացված հրթիռների արձակումների թիվը:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության համաձայն, Հյուսիսային Կորեան մեկ հրթիռ արձակել է երկուշաբթի առավոտյան, ևս մեկ հրթիռ՝ կեսօրին: Երկու հրթիռներն ել ընկել են Ճապոնական ծովում:

Նախքան հրթիռների այս վերջին արձակումը, հրթիռների երեք արձակում իրականացվել էր շաբաթ օրը, մեկ արձակում՝ կիրակի:

Փխենյանը երկուշաբթի օրը հերքել է հրթիռների փորձարկումներ անցկացնելու կապակցությամբ իր դեմ ուղղված քննադատությունը՝ ասելով, որ զորավարժությունների անցկացումն ինքնիշխան ցանկացած պետության անվիճելի իրավունքն է:

Միացյալ Նահանգները, Ռուսաստանն ու Միավորված ազգերի կազմակերպությունը կրկին հորդորել են Հյուսիսային Կորեային ցուցաբերել զսպվածություն: Հարավային Կորեայի վերամիավորման նախարարության խոսնակը «ողորմելի սադրանք» է անվանել հրթիռների վերջին փորձարկումները:
XS
SM
MD
LG