Հյուսիսային Կորեայի իշխանությունների համաձայն, 15 տարվա հարկադիր աշխատանքների դատապարտված ԱՄՆ-ի քաղաքացին սկսել է կրել իր պատիժը՝ նախօրեին տեղափոխվելով երկրի «հատուկ կալանավայրերից մեկը»:
Կոմունիստական պետության կենտրոնական լրատվական գործակալության փոխանցմամբ, Քենեթ Բեյն «իր կյանքը սկսել է հատուկ կալանավայրում»: Գործակալությունը սակայն որևէ լրացուցիչ տեղեկություններ չի հաղորդել:
Հյուսիսային Կորեայի գերագույն դատարանն անցյալ շաբաթ որպես քրիստոնյա ավետարանիչ, որը փորձում էր Չինաստանում ստեղծել «դավադրություն սերմացնող կայաններ»՝ Հյուսիսային Կորեայում իշխանափոխություն իրականացնելու նպատակով:
44 ամյա ազգությամբ կորեացի ԱՄՆ-ի քաղաքացին ձերբակալվել էր Հյուսիսային Կորեայի հյուսիս-արևելյան Ռասոն քաղաքում, որը գտնվում է Ռուսաստանի և Չինաստանի հետ սահմանների մոտակայքում, և որտեղ գտնվում է տնտեսական հատուկ մի գոտի: Զբոսաշրջության գործակալ Քենեթ Բեյի ձերբակալության պատճառ կարող էր դարձած լինել այն հանգամանքը, որ նրա համակարգչում հայտնաբերվել էին զգայուն կամ վիճահարույց տեղեկություններ պարունակող նյութեր:
ԱՄՆ-ի արտգործնախարարությունը պահանջել էր անհապաղ ազատ արձակել Բեյին՝ նշելով սակայն, որ վերջինիս ազատ արձակման համար պաշտոնական որևէ պատվիրակության այց չի նախատեսվում: