Մատչելի հղումներ

«Nokia»-ն 10 հազար աշխատատեղ կկրճատի


Աշխարհում բջջային հեռախոսներ արտադրող խոշոր ընկերություններից մեկը՝ «Nokia»-ն հայտարարել է մինչև գալիք տարվա ավարտը կրճատել 10 հազար աշխատատեղ:

Ֆինլանդական ընկերությունը նախատեսում է, որ նման քայլը թույլ կտա 1,3 միլիարդ դոլարով կրճատել իր շահագործման ծախսերը:

Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ընկերության գործադիր տոնօրեն Սթիվեն Էլոփը, որի համաձայն ընկերությունը փակելու է Ֆինլանդիայի Սալո քաղաքում գտնվող իր միակ գործարանը, սակայն այնտեղ շարունակվելու են հետազոտական աշխատանքները:

Ընկերությունը նախատեսում է դադարեցնել Ֆինլանդիայից դուրս գտնվող հետազոտական որոշ ծրագրեր, ինչի արդյունքում փակվելու են Գերմանիայի Ուլմ և Կանադայի Բուրնաբի քաղաքներում տեղակայված հետազոտական հզորությունները:

«Nokia»-ն հայտնել է նաև, որ մանրամասն գնահատելու է ընկերության ոչ հիմնական ակտիվները: Հայտարարության համաձայն, ընկերությունը նախատեսում է առանձնացնել բջջային շքեղ հեռախոսների «Vertu» ստորաբաժանումը՝ փոխանցելով այն եվրոպական մասնավոր ներդրումային ընկերություններից մեկին:

«Nokia» ընկերությունն արդեն երկար ժամանակ փորձում է մրցակցել սմարթֆոնների շուկայում:

XS
SM
MD
LG