Մատչելի հղումներ

Շնորհվել է ֆիզիկայի ոլորտի Նոբելյան մրցանակը


Ֆիզիկայի ոլորտի 2012 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ՝ ֆրանսիացի Սերժ Հարոշը (ձախից) և ամերիկացի Դեյվիդ Ուայնլանդը (աջից)
Ֆիզիկայի ոլորտի 2012 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ՝ ֆրանսիացի Սերժ Հարոշը (ձախից) և ամերիկացի Դեյվիդ Ուայնլանդը (աջից)

Ֆիզիկոսները Նոբելյան մրցանակի դափնեկիր են դարձել շնորհիվ քվանտային ֆիզիկայի, մասնավորապես՝ քվանտային օպտիկայի ոլորտում իրականացված նորարարական հետազոտությունների

Ֆիզիկայի ոլորտի 2012 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի Դեյվիդ Ուայնլանդին և ֆրանսիացի Սերժ Հարոշին:

Ֆիզիկոսները Նոբելյան մրցանակի դափնեկիր են դարձել շնորհիվ քվանտային ֆիզիկայի, մասնավորապես՝ քվանտային օպտիկայի ոլորտում իրականացված իրենց նորարարական հետազոտությունների, որոնք առնչվում են լույսի մասնիկներին հետևելուն և դրանց հետ աշխատելու հնարավորություններին:

Հիշեցնենք, որ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում երկուշաբթի օրը մեկնարկած Նոբելյան շաբաթի առաջին մրցանակը շնորհվել է բժշկության ոլորտում:

Բժշկության ոլորտի Նոբելյան մրցանակի դափներկիրներ են դարձել Կիոտոյի համալսարանի պրոֆեսոր ճապոնացի Շինյա Յամանակային և բրիտանիացի Ջոն Գարդոնին՝ ցողունային բջիջների ոլորտում կատարված հետազոտությունների համար:

Գիտնականներին մրցանակը ստացել են՝ շնորհիվ բջջի կորիզի վերածրագրավորման ոլորտում կատարած հետազոտությունների։ Բջջի կորիզի վերածրագրավորումը գործընթաց է, որն ուղղորդում է հասուն բջիջները՝ ձևավորելու մատղաշ ցողունային բջիջներ, որոնք հետագայում հնարավոր է օգտագործել ցանկացած տեսակի հյուսվածք ստանալու համար։

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում բժշկության ոլորտի Նոբելյան մրցանակը մեկնարկել է հեղինակավոր մրցանակի շնորհման շաբաթը, որի ընթացքում չորեքշաբթի օրը հայտնի կդառնան քիմիայի, հինգշաբթի օրը՝ գրականության, իսկ ուրբաթ օրը՝ խաղաղության մրցանակի դափներկիրները:

Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 15-ին: Դափնեկիրներին մրցանակները կշնորհվեն դեկտեմբեր ամսին Ստոկհոլմում:
XS
SM
MD
LG