Ամերիկյան հեղինակավոր «Նյու Յորք Թայմս» օրաթերթը հինգշաբթի օրը գործարկել է իր կայքի չինարեն տարբերակը, որի թիրախային լսարանն են Չինաստանում համացանցի բազմաթիվ օգտատերերը:
Կայքի չինարեն տարբերակում՝ www.cn.nytimes.com հասցեով հրապարակված ուղերձում թերթի խմբագրությունը հույս է հայտնել, որ այն կսևեռի Չինաստանի «կիրթ և ֆինանսապես ապահովված բնակչության ուշադրությունը»:
«Նյու Յորք Թայմս»-ը չորեքշաբթի օրն ընդունել է, որ Չինաստանի կառավարության գրաքննիչները պարբերաբար արգելափակում են իր անգլիալեզու կայքում հրապարակված որոշ նյութեր՝ միաժամանակ հույս հայտնելով, որ կառավարության պաշտոնյաներն «ըմբռնումով կվերաբերվեն» կայքի չինարեն տարբերակի նախագծին:
Թերթի օտարալեզու տարբերակների խմբագիր Ջոզեֆ Քանն ասել է, որ պարբերականը չի կարող վերահսկել, թե Պեկինը որ նյութերն է ենթարկելու գրաքննության, սակայն խոստացել է, որ չինարեն տարբերակը պահպանելու է լրագրողական ստանդարտները և «Չինաստանի կառավարության պաշտոնական լրատվամիջոց չի դառնալու»:
Չինաստանի կառավարության և օտարերկրյա լրագրողների միջև հարաբերությունները վերջերս բարդացել են: Այսպես, մայիս ամսին «ալ-Ջազիրա» գործակալությունը հայտնել է, թե ստիպված է եղել փակել Պեկինում գործող՝ անգլերեն լեզվով նորություններ հրապարակող իր բյուրոն՝ Չինաստանից լրագրող Մելիսա Չանի վտարելուց հետո: Մելիսա Չանը դարձել է երկրից 14 տարվա ընթացքում վտարված առաջին լրագրողը:
Օտարերկրյա լրատվական այլ գործակալություններ նույնպես հաղորդել են կառավարության կողմից իրականացվող ահաբեկման կամ միջամտության մասին այն դեպքերում, երբ իրենց կողմից հրապարակվող նյութերը քննադատության են ենթարկում Պեկինը:
Չինաստանի կառավարությունն օգտվում է հազարավոր գրաքննիչների ծառայություններից, որոնք շարունակաբար վերահսկում են առցանց հրապարակվող բովանդակությունը ու արգելափակում մուտքը դեպի իշխանությունների համար վտանգավոր համարվող նյութերը: Այսպես կոչված «Չինական մեծ հրապատի»՝ «ֆայրվոլ»-ի կողմի երկրում արգելափակված է մուտքը դեպի մեծ ժողովրդականություն վայելող օտարերկրյա այնպիսի կայքեր, ինչպիսիք են «Facebook»-ը, «Twitter»-ն ու « YouTube»-ը: