Նյու Յորքի քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգն առաջարկել է արգելել մեծ տարաներով քաղաքում գազավորված և շաքարի բարձր պարունակությամբ այլ ըմպելիքների վաճառքը՝ այս կերպ փորձելով պայքարել քաղաքի բնակիչների շրջանում գիրության ցուցանիշների աճի դեմ:
Քաղաքագլուխ Բլումբերգն առաջինն է, ով Միացյալ Նահանգներում հանդես է եկել նման առաջարկությամբ:
Արգելքը կվերաբերվի ռեստորաններում, կինոթատրոններում, սպորտային միջոցառումների ընթացքում և սննդի մատակարարման շարժական կետերում վաճառվող ըմպելիքներին: Այս վայրերում վաճառվող քաղցրացված ըմպելիքների, ներառյալ էներգետիկ և սառույցի պարունակությամբ ըմպելիքները, տարայի ծավալը չպետք է գերազանցի 473 միլիլիտրը:
Այս սահմանափակումը սակայն չի տարածվում գազավորված դիետիկ, կաթից պատրաստված և ալկոհոլային ըմպելիքների վրա:
Մայքլ Բլումբերիգի առաջարկությունն ուժի մեջ մտնելու համար այն պետք է արժանանա Նյու Յորք քաղաքի Առողջապահության խորհրդի հավանությունը, որի անդամները նշանակվում են Բլումբերիգի կողմից:
Նյու Յորք քաղաքի Ըմպելիքների ընկերակցության խոսնակը քննադատության է ենթարկել քաղաքագլուխ Բլումբերի նախաձեռնությունը՝ «ծայրահեղ միջոց» և «չափազնաց եռանդուն» անվանելով այն և կոչ անելով առողջապահության ոլորտի պաշտոնյաներին մշակել այնպիսի լուծում, որն իրականում կծառայի գիրության հաղթահարման: