Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Սենատը հաստատել է Աֆղանստանում նոր դեսպանին


Աֆղանստանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ջեյմս Քանինգհեմ (արխիվային լուսանկար)
Աֆղանստանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ջեյմս Քանինգհեմ (արխիվային լուսանկար)
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է Ջեյմս Քանինգհեմին Աֆղանստանում Միացյալ Նահանգների հաջորդ դեսպանի պաշտոնում:

Քաբուլում որպես Միացյալ Նահանգների փոխդեսպան աշխատող դիվանագետը նախկինում զբաղեցրել է Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը: Բարձրաստիճան դիվանագիտական պաշտոններ Քանինգհեմը զբաղեցրել է նաև Իրաքում, Պակիստանում, Սիրիայում, Քուվեյթում և Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանություններում աշխատելու ժամանակ:

Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, գեներալ Ջոն Ալենն ուրբաթ օրը պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նոր դեսպանին:

Գեներալ Ալենը մասնավորապես ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է շարունակել աշխատանքը նոր դեսպանի հետ այն ընթացքում, երբ նա կիրականացնի ԱՄՆ-ի և Աֆղանստանի միջև ռազմավարական գործընկերության հիմնադրմանն ուղղված աշխատանքներ, որոնք արդյունքը կլինի Աֆղանստանի ինքնավարության, անվտանգության և բարեկեցության ամրապնդումը»:
XS
SM
MD
LG