Մատչելի հղումներ

Ընտրությունների օրվա առաջին քվեարկությունը՝ Նյու Հեմփշիրում


Նահանգի երկու ավանները քվեարկությունն անցկացնելու իրավունք են ստացել՝ սկսած 1948 թվականից

Միացյալ Նահանգների հյուսիսային Նյու Հեմփշիր նահանգի երկու փոքր ավանի բնակիչները երեքշաբթի կեսգիշերին ուղևորվել են ընտրատարածքներ՝ դառնալով ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքում քվեարկած առաջին ընտրողները:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռմոնին Դիքսվիլ Նոթչ ավանում 43 վայրկյան տևած ընտրություններից հետո յուրաքանչյուրը հավաքել է 5-ական ձայն:

Հարթս Լոքեյշն ավանում նախագահ Օբամայի օգտին իրենց ձայնն է տվել 23 ընտրող, Ռոմնին ստացել է 9, իսկ ազատական Գերի Ջոնսոնը՝ մեկ ձայն: Ընտրությունը տևել է 5 րոպե և 42 վայրկյան:

Նյու Հեմփշիր նահանգի այս երկու ավանները քվեարկությունն անցկացնելու իրավունք են ստացել՝ սկսած 1948 թվականից:
XS
SM
MD
LG