Մատչելի հղումներ

Արյան ստուգման նոր եղանակի միջոցով հնարավոր է հայտնաբերել քաղցկեղի բջիջներ


Արյան ստուգման նոր եղանակի միջոցով հնարավոր է հայտնաբերել քաղցկեղի բջիջներ
Արյան ստուգման նոր եղանակի միջոցով հնարավոր է հայտնաբերել քաղցկեղի բջիջներ

ԱՄՆ-ի գիտնականների աշխատանքային խմբերից մեկը մշակել է արյան ստուգման մի եղանակ, որը հնարավորություն է ընձեռում հայտնաբերել քաղցկեղի մեկ բջիջ արյան առողջ միլիարդավոր բջիջներից:

Բոստոնում գործող հետազոտողները հուսով են, որ այս տարի կկարողանան սկսել արյան ստուգման այս նոր եղանակի ուսումնասիրությունները: Ստուգման այս եղանակը շուկայահանելու համար հետազոտողները համագործակցելու են դեղագործական ոլորտում գործող հսկա ընկերություններից մեկի` «Johnson & Johnson» ընկերության հետ:

Գիտնականների համաձայն, քաղցկեղի մեկ բջիջ հայտնաբերող այս ստուգումը բժիշկներին հնարավորություն կտա հետևել հիվանդության դինամիկային:

Առանց ներթափանցման իրականացվող ստուգման այս տեսակը կարող է փոփոխել կրծքի, շագանակագեղձի, հաստ աղիքի և թոքերի քաղցկեղի բուժման եղանակները:

Ստուգումը հնարավորություն կտա բժիշկներին անհատականացնել յուրաքանչյուր հիվանդի խնամքը` ստուգելով, թե ինչ ազդեցություն է թողնում բուժումը արյան մեջ քաղցկեղի բջիջների քանակի վրա, ինչպես նաև ուսումնասիրելով բջիջում պարունակվող գենետիկական տվյալները:

XS
SM
MD
LG