Մատչելի հղումներ

Տավուշի մարզում սպանվել է հայ զինվորական


Տավուշի մարզում սպանվել է հայ զինվորական
Տավուշի մարզում սպանվել է հայ զինվորական

Պաշտպանության նախարարությունը մահը համարում է ինքնասպանություն, սակայն կան բռնության հետքեր

Հուլիսի 27-ին Տավուշի մարզի Մեհրաբ գյուղում 31-ամյա պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մահվան առընչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից առաջ է քաշվել ինքնասպանության վարկած:

Հաջորդ օրը` հուլիսի 28-ին իրականացվել է մահացածի դիահերձումը, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ Նազարյանը մահվանից ժամեր առաջ բռնությունների է ենթարկվել:

Երևանի Պետական Համալսարանի արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ Արտակ Նազարյանը ՀՀ զինված ուժերում պայմանագրային զինծառայության էր անցել 2009 թվականի նոյեմբերից:

Դեպքի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունում նշվում է հետևյալը. «լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանը (ծնված 1979թ.), ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված մարտական զենքից ինքն իրեն հասցրել է հրազենային մահացու վիրավորում»:

Ի դեպ, Արտակի քույրը` Ծովինար Նազարյանը, ով այժմ ուսանում է Վաշինգտոնի Հավըրդ համալսարանում, կրթական ծրագրի շրջանակներում թղթակցում է նաև «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը:

Խմբագրության անունից խորապես ցավակցում ենք Ծովինարին և Նազարյանների ընտանիքին:

XS
SM
MD
LG