Մատչելի հղումներ

Ղազախստանի խորհրդարանը սատարել է երկրի նախագահի պաշտոնավարման երկարաձգման նախաձեռնությունը


Ղազախստանի խորհրդարանը սատարել է երկրի նախագահի պաշտոնավարման երկարաձգման նախաձեռնությունը
Ղազախստանի խորհրդարանը սատարել է երկրի նախագահի պաշտոնավարման երկարաձգման նախաձեռնությունը

Ղազախստանի խորհրդարանը սատարել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պաշտոնավարման ժամկետը մինչև 2020 թվականը երկարաձգելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու առաջարկությունը:

Այս առաջարկությամբ Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի ներկայացուցիչները հանդես են եկել չորեքշաբթի օրը:

Առաջարկությունն ընդունվելու դեպքում, Ղազախստանի մեծ ժողովրդականություն վայելող նախագահի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել` առանց 2012 թվականին նախագահական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության:

Ղազախստանի նախագահի գրասենյակը դեռևս չի արձագանքել այս առաջարկությանը:

Նազարբաևն արդեն 20 տարի է, ինչ գտնվում է խորհրդային այս նախկին հանրապետության իշխանության ղեկին: Խորհրդարանի ստորին պալատը միաձայն սատարում է Ղազախստանի նախագահին, քանի որ այնտեղ գերիշխում են իշխող կուսակցության ներկայացուցիչները` զբաղեցնելով ստորին պալատի բոլոր տեղերը:

Նազարբաևի քաղաքականության քննադատները բողոքում են իր պաշտոնավարման ընթացքում ժողովրդավարության բացակայության մասին, սակայն կողմնակիցները գովաբանում են նախագահին` էներգետիկայի ոլորտում ներդրումների կատարելու միջոցով Ղազախստանի տնտեսությունը զարգացնելու համար:

XS
SM
MD
LG