Մոսկվայի քաղաքապետի թեկնածու, Ռուսաստանի ընդդիմության առաջնորդն Ալեքսանդր Նավալնին հրաժարվել է ընտրությունների նախնական արդյունքներն ընդունելուց և պահանջել է անցկացնել ընտրությունների երկրորդ փուլը:
Մոսկվայի քաղաքապետի պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինը, նախնական տեղեկությունների համաձայն, ստացել է ընտրողների ձայների 51,37, մինչդեռ Նավալինին՝ 27,24 տոկոսը: Ընտրություններին մասնակցած ևս չորս թեկնածուն հավաքված ձայների քանակով զգալիորեն հետ են մնացել Սոբյանինից և Նավալնիից:
Ալեքսանդր Նավալինին երկուշաբթի օրը «միայն շինծու տեղեկություններով ապահովված ակնհայտ կեղծիք» է անվանել Սոբյանինի հաղթանակի մասին հրապարակված տեղեկությունները:
Կրեմլի աջակցությունը վայելող Սովյանինի հաղթանակը Մոսկվայի քաղաքագլխի ընտրություններում սպասվում էր: Ընտրություններից առաջ անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Սոբյանինը կստանա ձայների ճնշող մեծամասնությունը՝ Նավալնիին թողնելով ձայների մոտ 20 տոկոսը։
Ռուսաստանի ընդդիմության 37-ամյա առաջնորդ Նավալնին, որին սպառնում է հինգ տարվա ազատազրկում և որին արգելվել էր հանդես գալ երկրի պետական հեռուստատեսությամբ, սկսել է արևմտյան ոճի ընտրապայքար՝ հավաքագրելով հազարավոր աջակից կամավորների։
Ի տարբերություն Նավալնիին, Սոբյանինը աշխատել էր այս ընթացքում մնալ ստվերում ու զբաղվել Մոսկվան բարեկարգելու գործով։ Վերլուծաբանների կարծիքով, վերջինիս ռազմավարությունը կայանում էր նրանում, որ ինքը փորձում է այդ եղանակով հիշեցնել ընտրողներին Կրեմլում իր ազատ մուտքի ու այնտեղից ֆինանսական միջոցներ ստանալու կարողության մասին։