Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ի քննարկման առանցքն Աֆղանստանն է



Ավելի քան 5Օ երկրների պաշտոնատար անձինք Չիկագոյում կիրակի օրվանից մասնակցելու են ՆԱՏՕ-ի գագաթաժողովին՝ քննարկելու համար Հյուսիսատլանտյան դաշինքին առնչվող մի շարք հարցեր։

Քննարկումների առանցքում է լինելու Աֆղանստանը, քանի որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է այս երկրի անվտանգության պատասխանատվությունն աստիճանաբար փոխանցել աֆղանական ուժերին՝ ուղի հարթելով մինչեւ 2Օ14 թվականն այստեղից օտարերկրյա 13Օ հազար թվակազմով զորքերի դուրսբերման համար։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենն ասել է, թե Պակիստանն այս ծրագրում ունի մեծ կարեւորություն եւ հրավիրել նախագահ Ասիֆ Ալի Զարդանիին մասնակցել գագաթաժողովին։

Պակիստանն անցնող շաբաթ համաձայնվեց վերաբացել իր տարածքով դեպի Աֆղանստան ՆԱՏՕ-ի մատակարարումների ուղին։ Իսլամաբադն այն փակել էր վեց ամիս առաջ, երբ ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող օդային մի գրոհի արդյունքում պակիստանցի 24 զինվորական էր զոհվել։

Չիկագոյում իրականացվում են անվտանգության միջոցառումներ, քանի որ այստեղ սկսվել են բողոքի ցույցեր ընդդեմ ՆԱՏՕ-ի։

XS
SM
MD
LG