Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավն ասել է, թե չի կարծում, որ Ռուսաստանը կներխուժի Ուկրաինա՝ հավելելով, որ Կրեմլն ունի իր նպատակներին հասնելու այլ միջոցներ:
Հանդես գալով Կանադայի մայրաքաղաք Օտտավայում՝ գեներալ Բրիդլավը կարծիք է արտահայտել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կշարունակի ներկայում իրականացվող քաղաքականությունը՝ ուղղված Ուկրաինայում խռովությունների ստեղծման, այս երկրի կառավարության վարկաբեկման և անջատողական շարժման հրահրման:
Գեներալ Բրիդլավի կանխատեսումների համաձայն, Մոսկվան վերահսկողություն կհաստատի Ուկրաինայի արևելյան շրջանների նկատմամբ՝ առանց զինված կանոնավոր ստորաբաժանումներին սահմանը հատելու հրաման տալու անհրաժեշտության:
Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարը համոզվածություն է հայտնել, որ Ուկրաինայում գործում են Ռուսաստանի հատուկ ուժերի ծառայողները՝ միաժամանակ նշելով, որ տեղյակ չէ, թե արդյոք նրանք ենք տապալել Ուկրաինայի ռազմական ուղղաթիռները: