Մատչելի հղումներ

«Ուկրաինայի հետ սահմանի մոտակայքում մնում են Ռուսաստանի տասնյակ հազարավոր զինծառայողներ»


ՆԱՏՕ-ի ներկայացուցչի համաձայն, Ռուսաստանը դանդաղ է իրականացնում Ուկրաինայի սահմաններից զորքերը հետ քաշելու աշխատանքները

Ռուսաստանը հազարավոր զինծառայողներ է հետ քաշել Ուկրաինայի սահմաններից, սակայն սահմանամերձ շրջաններում դեռևս մնում են տասնյակ հազարավոր զինվորներ:

Այս մասին չորեքշաբթի օրը տեղեկացրել է ՆԱՏՕ-ի սպաներից մեկը՝ իր անվան գաղտնիության պահպանման պայմանով: Նա ասել է, որ Ռուսաստանի զինված ուժերի մի քանի ստորաբաժանում հետ է քաշվել սահմանից, սակայն ՆԱՏՕ-ի կողմից դիտարկվող ակտիվությունը սատարում է զորքերը դանդաղ հետ քաշելու մասին ենթադրությունները:

«Այստեղ տեղափոխված զորքերի հիմնական մասը ներկայում մնում է սահմանամերձ շրջաններում և ունակ է իրականացնել օպերատիվ գործողություններ: Հազարավոր զինվորներ հետ են քաշվել, սակայն տասնյակ հազարավոր զինծառայողներ դեռևս մնում են», - հավելել է նա:

ՆԱՏՕ-ի ավելի վաղ հնչեցված գնահատականների համաձայն, Ուկրաինայի սահմաններում Ռուսաստանը տեղակայել է 40 հազար զինծառայող:
XS
SM
MD
LG