Մատչելի հղումներ

Ռուսաստանը փորձում է սահմանափակել ՆԱՏՕ-ի զորքերի տարածումը Կենտրոնական Եվրոպայում


Ռուսաստանը փորձում է սահմանափակել ՆԱՏՕ-ի զորքերի տարածումը Կենտրոնական Եվրոպայում
Ռուսաստանը փորձում է սահմանափակել ՆԱՏՕ-ի զորքերի տարածումը Կենտրոնական Եվրոպայում

Մոկսվան պահանջում է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության ցանկացած նոր պայմանագրում նշված լինի Կենտրոնական Եվրոպայում ՆԱՏՕ-ին նոր անդամակցած պետություններում դաշինքի զորքերի թիվը սահմանափակելու պահանջը:

Ռուսաստանի «Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ին ուղղված Ռուսաստանի դիրքորոշման մեջ պահանջվում է արգելել Խորհրդային Միության փլուզման ժամանակից` 1991 թվականից դաշինքին անդամակցած եվրոպական երկրներում «էական թվով մարտական ուժերի» ներկայությունը:

Այս մասին հաղորդագրությունը հրապարակվել է նոյեմբեր ամսին անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի նախօրեին: Նախատեսվում է, որ գագաթաժողովի ընթացքում դաշինքի անդամ-պետությունները կհաստատեն համապարփակ նոր ռազմավարական ծրագիր:

Լիսաբոնում նոյեմբերի 19-ից 20-ը կայանալիք գագաթաժողովի նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այցելելու է Մոսկվա:

Անցյալ շաբաթ, ի նշանավորում Ռուսաստանի և Եվրոպայի միջև բարելավվող հարաբերությունների, Ռուսաստանի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Մոսկվայում քննարկվում է Եվրոպայի հրթիռային վահանը համատեղ մշակելու վերաբերյալ ՆԱՏՕ-ի առաջարկը:

XS
SM
MD
LG