Մատչելի հղումներ

Ռուսաստանը թույլատրելու է ՆԱՏՕ–ի զրահամեքենաների տարանցումը


Ռուսաստանը թույլատրելու է ՆԱՏՕ–ի զրահամեքենաների տարանցումը
Ռուսաստանը թույլատրելու է ՆԱՏՕ–ի զրահամեքենաների տարանցումը

ՆԱՏՕ–ի և Ռուսաստանի միջև տարանցման մասին գործարքի համաձայն, Ռուսաստանը թույլատրելու է ՆԱՏՕ–ին իր տարածքով դեպի Աֆղանստան զրահամեքենաներ տեղափոխել։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հինգշաբթի օրն անցկացված ասուլիսի ժամանակ։ Նա հայտնել է, որ Ռուսաստանի տարածքով թույլատրվելու է տարանցել ականներից պաշտպանվածություն ունեցող մեքենաներ։

ՆԱՏՕ–ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ՆԱՏՕ–Ռուսաստան խորհրդի հանդիպման ընթացքում անցյալ շաբաթ հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի Ռուսաստանը համաձայնվել է ընդլայնել համագործակցությունը՝ թույլատրելով իր տարածքով տեղափոխել Աֆղանստանում մարտական գործողություններ իրականացնող ՆԱՏՕ–ի զինված ուժերի համար նախատեսված ավելի մեծ թվով սարքավորումներ։

Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ–Ռուսաստան խորհրդի բանակցությունները գլխավորել էր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Լիսաբոնի հանդիպումից առաջ Խորհրդի վերջին հանդիպումը կայացել էր 2008 թվականի ապրիլին և այլևս չէր անցկացվել՝ Ռուսաստանի և Արևմուտքի դաշնակից Վրաստանի միջև տեղի ունեցած կարճատեւ պատերազմի պատճառով։

XS
SM
MD
LG