ԱՄՆ-ի կառավարությունը հրապարակել է արբանյակային նոր լուսանկարներ՝ նշելով, որ Ուկրաինայի մոտակայքում տեղակայված Ռուսաստանի ուժերը վերջին օրերին որևէ տեղաշարժ չեն գրանցել, ինչը հակասում է Ռուսաստանի կողմից զինված ուժերը հետ քաշելու մասին հավաստիացումներին:
Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ հայտարարել էր, թե Ռուսաստանի զորքերը հեռացվել են Ուկրաինայի հետ սահմաններից, սակայն և՛ ՆԱՏՕ-ն, և՛ Միացյալ Նահանգները նշում են, որ սահմանամերձ շրջաններից Ռուսաստանի զորքերը հետ քաշելու որևէ նշան չկար:
ՆԱՏՕ-ի կողմից ավելի վաղ արված գնահատականների համաձայն, Ուկրաինայի սահմանների մոտակայքում Ռուսաստանը կուտակել է մոտ 40 հազար զինծառայող, ինչը լրացուցիչ լարվածություն է ստեղծում Սառը պատերազմի ժամանակից Արևմուտքի և Արևելքի միջև ստեղծված ամենախորը ճգնաժամում:
ՆԱՏՕ-ի գործողությունների ռազմավարական հրամանատարության խոսնակ, գնդապետ Մարտին Դաունիի համաձայն, Ռուսաստանի կողմից զորքերը հետ քաշելու մասին արված վերջին հայտարարությունները չեն համապատասխանում տեղերում առկա իրավիճակին:
«Իրականությունն այն է, որ Ուկրաինայի սահմանների մոտակայքում Ռուսաստանը շարունակում է պահպանել մարտական բարձր պատրաստվածություն ունեցող 40 հազար զինծառայող, և ևս 25 զինծառայող՝ Ղրիմում: Արբանյակային վերջին լուսանկարների վրա պատկերված են մոտոհրաձգային ստորաբաժանումներ, զրահամեքենաներ և ռազմական ուղղաթիռներ», - ասել է ՆԱՏՕ-ի գործողությունների ռազմավարական հրամանատարության խոսնակը: