Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն շարունակելու է օդային հարվածները Լիբիայում


ՆԱՏՕ-ն շարունակելու է օդային հարվածները Լիբիայում
ՆԱՏՕ-ն շարունակելու է օդային հարվածները Լիբիայում

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ղեկավարների համաձայն, ՆԱՏՕ-ն շարունակելու է Լիբիայում իրականացվող ռազմական արշավն այնքան ժամանակ, որքան կպահանջվի, որպեսզի Քադաֆին հեռանա երկրի ղեկավարի պաշտոնից։

Նրանք հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի Քադաֆիին իշխանության ղեկին թողնելը համարվելու է դավաճանություն Լիբիայի ժողովրդի նկատմամբ։

Տրիպոլիում գտնվող Քադաֆիի լավ ամրացված նստավայրի մոտ հավաքված հարյուրավոր կողմնակիցների հավաքի ընթացքում Քադաֆիի դուստրն ուրբաթ օրը հանդես է եկել իր հորն ի պաշտպանություն։

Աիշա Քադաֆին ասել է, որ իր հոր հրաժարականով «վիրավորանք» է հասցվելու բոլոր լիբիացիներին։

Բեռլինում շարունակվում է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում փորձում են հաղթահարել Լիբիայում ռազմական միջամտության վերաբերյալ առկա տարաձայնությունները։ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կոչ են արել դաշնակիցներին ուժեղացնել Քադաֆիի ուժերի վրա իրականացվող օդային հարվածները, սակայն այլ երկրներ զգուշությամբ են վերաբերվում ռազմական առաքելության ընդլայնման կոչերին։

ՆԱՏՕ-ն ուրբաթ օրը հայտնել է, թե հավանության է արժանացրել դաշինքից դուրս գործընկերների ներառմանը վերաբերող քաղաքականությունը։

XS
SM
MD
LG