Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն վերահաստատել է Վրաստանի անդամակցությանն ուղղված հանձնառությունը


ՆԱՏՕ-ն վերահաստատել է Վրաստանի անդամակցությանն ուղղված հանձնառությունը
ՆԱՏՕ-ն վերահաստատել է Վրաստանի անդամակցությանն ուղղված հանձնառությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի համաձայն, դաշինքում Վրաստանին անդամակցություն տրամադրելու ՆԱՏՕ-ի հանձառությունը մնում է ուժի մեջ:

Ուրբաթ օրը Վրաստանի մայրաքաղաք կատարած այցի ընթացքում Ռասմուսենը նշել է, որ ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում Վրաստանի հետ գործընկերությունը, հատկապես այս երկրի ներդրումը Աֆղանստանում առաքելության իրականացման ընթացքում:

Նա ասել է, որ Վրաստանի անդամակցության վերաբերյալ ՆԱՏՕ-ի հանձնառությունը «հաստատուն է»:

Ռասմուսենը նաև իր ցավակցությունն է հայտնել Աֆղանստանում հինգշաբթի օրը Վրաստանի զինծառայողների մահվան կապակցությամբ, և իր գնահատանքի խոսքն ուղղել` Աֆղանստանի ամենավտանգավոր տարածաշրջանում ծառայությունն իրականացնելու համար:

Վրաստանի պաշտպանության նախարարության համաձայն, Աֆղանստանի Հելմանդ նահանգում հինգշաբթի օրը տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է Վրաստանի չորս զինծառայող: Աֆղանստանում ԱՄՆ-ի առաջնորդությամբ գործող կոալիցիոն զորքերի կազմում ծառայում է Վրաստանի ավելի քան 1000 զինծառայող:

XS
SM
MD
LG