Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ի նոր ռազմավարությունը առաջիկա տասնամյակում


ՆԱՏՕ-ի նոր ռազմավարությունը առաջիկա տասնամյակում
ՆԱՏՕ-ի նոր ռազմավարությունը առաջիկա տասնամյակում

ՆԱՏՕ-ը բացահայտել է եկող տասնամյակի իր ռազմավարության ծրագիրը՝ ընդարձակելով այդ կազմակերպության դերը եւ ներառելով հակաահաբեկչական պայքարը, Աֆղանստանի պատերազմը եւ հակահրթիռային պաշտպանությունը։

ՆԱՏՕ-ը բացահայտել է եկող տասնամյակի իր ռազմավարության ծրագիրը՝ ընդարձակելով այդ կազմակերպության դերը եւ ներառելով հակաահաբեկչական պայքարը, Աֆղանստանի պատերազմը եւ հակահրթիռային պաշտպանությունը։

ՆԱՏՕ-ի նոր ռազմավարության նախագիծը, որը հրապարակվել է երկուշաբթի օրը, հայտարարում է, որ առաջին անգամը լինելով, ՆԱՏՕ-ը պետք է պատրաստ լինի պայքարելու նաեւ այս դաշինքին անդամակցող 28 երկրների սահմաններից դուրս առկա ապստամբ շարժումների դեմ։

ՆԱՏՕ-ի ղեկավար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, թե ՛՛իր սահմանները պաշտպանելու նպատակով ՆԱՏՕ-ը, թերեւս, հարկադրված կլինի գործել նաեւ իր անդամների սահմաններից դուրս ընկած վայրերում՝՝։

Նախագծի համաձայն, այդ դաշինքը պետք է կենտրոնանա Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու վրա, նկատի առնելով իր օդային տարածքը եւ Եվրոպայից Աֆղանստան տանող մատակարարման ուղիները ՆԱՏՕ-ի առջեւ բացելու Ռուսաստանի պատրաստակամությունը։

ՆԱՏՕ-ի ռազմավարության նոր նախագծի համաձայն, այդ կազմակերպությունը կկենտրոնանա նաեւ համակարգչային հարձակումների եւ Իրանի հրթիռային կարողությունների սպառնալիքների վրա։ Նախագիծը նշում է, որ հակահրթիռային պաշտպանությունը առավել արդյունավետ է, երբ ՆԱՏՕ-ը համագործակցում է այլ երկրների, ներառյալ Ռուսաստանի հետ։

XS
SM
MD
LG