Մատչելի հղումներ

ՆԱՏՕ. «Աֆղանստանում ոչնչացվել է «ալ-Քայիդա»-ի բարձրաստիճան առաջնորդներից մեկը»


Աֆղանստանի ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերը հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի նրանց հաջողվել է ոչնչացնել Աֆղանստանում գործող «ալ-Քայիդա»-ի բարձրաստիճան երկրորդ առաջնորդին:

Դաշինքի կողմից երեքշաբթի օրը տարածված հաղորդագրության համաձայն, ոչնչացվել է ծագումով Սաուդյան Արաբիայից Սախր ալ-Թայիֆին, որը հայտնի է եղել նաև «Մուսթաք» ու «Նասիմ» անուններով:

ՆԱՏՕ-ի համաձայն, «ալ-Քայիդա»-ի ոչնչացված առաջնորդը հարձակումներ էր կազմակերպում Աֆղանստանի և դաշնակիցների ուժերի ուղությամբ և հաճախակի ճանապարհորդում Աֆղանստանից Պակիստան՝ փոխանցելով «ալ-Քայիդա»-ի առաջնորդների հրամանները Աֆղանստանի արևելյան շրջաններում գործող զինյալներին, ինչպես նաև մատակարարելով սպառազինություն և ռազմական սարքավորումներ:

Դաշինքի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, Կունար նահանգի Վաթահփուր շրջանում իրականացված օդային հարձակման արդյունքում ոչնչացվել է «ալ-Քայիդա»-ի ևս մեկ զինյալ: Հարձակման պատճառով, ըստ հաղորդագրության, քաղաքացիական որևէ անձ վնասվածքներ չի ստացել:

Ցեղախմբերի վերահսկողության տակ գտնվող Պակիստանի հյուսիս-արևելյան շրջանների հետ սահմանակից Աֆղանստանի Կունար նահանգը «խաղաղ ապաստան» է համարվում «ալ-Քայիդա»-ի և թալիբների հետ կապեր ունեցող զինյալների համար:

XS
SM
MD
LG