Մատչելի հղումներ

Ահաբեկչության մեղադրանքներ՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրը



Ահաբեկչության մեղադրանքներ շուտով կներկայացվեն երեք այն անձանց նկատմամբ, ովքեր փորձել են Չիկագոյում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ այս քաղաքի տարբեր հատվածներում իրականացնել ռմբային պայթեցումներ։
Դատախազներն ասել են, որ ձերբակալված անձինք 2Օ-ից երեսուն տարեկան երիտասարդներ են, ովքեր կդառնան Իլիոնոյս նահանգում ահաբեկչության մեջ մեղադրվող առաջին անձինք։
Երեք կասկածյալների դատապաշտպանը դատապարտում է ոստիկանությանն ու նահանգի ղեկավարությանը՝ ՝՝դեպքերը չափազանցնելու՛՛ համար։
Նրա խոսքերով, ոստիկանությունն այսպիսով փորձում է վարկաբեկել ՆԱՏՕ-ի դեմ սկսված բողոքի խաղաղ ցույցի մասնակիցներին։

Չնայած այս ձերբակալություններին, բողոքի ցույցերը շարունակվելու են Չիկագոյում, երթ կատարելով դեպի հարյուրավոր ոստիկանների կողմից հսկվող այն շենքը, ուր անց է կացվում գագաթաժողովը։

XS
SM
MD
LG