Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հինգշաբթի օրը հրապարակեց երկրի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որը բարձր դասելով հանդերձ զինված ուժերի դերը, դրա կիրառումը տեսնում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ու կարեւորում միջազգային դիվանագիտական հարաբերությունների զարգացումը։

52 էջանոց փաստաթղթում մեծ տեղ է հատկացվում տնտեսական աճին՝ այն համարելով ԱՄՆ-ի հզորությունը պահպանելու կարեւոր գործոն։


Հակաահաբեկչական հարցերոը խորհրդական Ջոն Բրենանի խոսքերով, նոր ռազմավարությունը մեծ ուշադրություն է դարձնում երկրի ներսում ծնվող ահաբեկչությունների վրա, ու դրա դեմ պայքարը համարում առաջնային խնդիր։

Նախագահ Օբամայի պաշտոնավարության ընթացքում հրապարակված երկրի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը առաջինն է 2ՕՕ6 թվականից ի վեր, որը Ջորջ Բուշի օրոք ընդունված ռազմավարության հետ մեծ տարբերություններ ունի։ Այստեղ հստակ ասվում է, որ հակամարտություն կա ալ-Քաիդայի հետ, այլ ոչ թե պատերազմ ահաբեկչության կամ իսլամի դեմ։

XS
SM
MD
LG