Մատչելի հղումներ

Հայաստանի արտգործնախարար. «Թուրքիան հետ է կանգնել իր խոստումից»


Հայաստանի արտգործնախարար. «Թուրքիան հետ է կանգնել իր խոստումից»
Հայաստանի արտգործնախարար. «Թուրքիան հետ է կանգնել իր խոստումից»

«Ուոլ սթրիտ ջոըրնալ» ամերիկյան օրաթերթում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվար Նալբանդյանը հրապարակել է հոդված, որում անդրադառնում է Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրություններին:

«Մեր դիրքորոշումը արտահայտված էր առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման հայտնի մոտեցմամբ», - նշում է Նալբանդյանը: «Դժբախտաբար, Թուրքիան հետ կանգնեց պայմանավորվածություններից: Անկարան ոչ միայն հրաժարվեց արձանագրությունները վավերացնել, այլև վերադարձավ այն նախապայմանների լեզվին, որը նա օգտագործում էր մինչև գործընթացի մեկնարկը», գրում է Հայաստանի արտգործնախարարը:

«Հայաստանը նախաձեռնեց կարգավորման գործընթացը և ջանք չխնայեց, որպեսզի այն հաջողությամբ պսակվի: Այս երկարատև գործընթացի արդյունքում մնում է միայն հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ու իրագործումը`առանց ավելորդ այլևայլի: Հայաստանը պատրաստ կլինի գնալ առաջ, երբ Թուրքիան վերստին կգնա հարաբերությունների կարգավորմանը առանց նախապայմանների», - եզրափակում է «Ուոլ սթրիտ ջըրնալ» օրաթերթում հրապարակված իր հոդվածը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

XS
SM
MD
LG