Այս գործիքը սահրոդ է կոչվում, և երաժշտության ուսուցիչ Փարագ Չորիդան դրա վարպետն է: Երաժշտությունը նրա կիրքն է և աշխատանքը: Նա ցանկանում է իմանալ, թե ինչպես է այն փոխում մեր մտածելակերպը:
Ճանաչողական նյարդագիտության վերջին աշխատանքները վերաբերում են մարդկանց էությանը: Ուղեղում այնքան տարբեր ցանցեր կան, որոնք պատասխանատու են տարբեր առաջադրանքների համար:
Գիտության ազգային հիմնադրամի աջակցությամբ երաժշտագետ Փարագ Չորիդան ուսումնասիրում է ստեղծագործական գործընթացի նյարդաբանական արմատները: Նրա խոսքերով՝ երաժշտությունը վերացական դրույթներ ընկալելու և երևակայությունը խթանելու կարևոր արագացուցիչ է:
Մեծ ինժեներ լինելու համար, նորարարական արդյունքներ ստեղծելու և գիտության առաջընթացին հետևելու համար անհրաժեշտ է ստեղծագործ լինել:
Չորիդան ուսումնասիրում է, թե արդյոք «ստեղծագործ լինելը», ասենք՝ ջազ նվագախմբում հանպատրաստից հորինելիս ուղեղն այլ եղանակով է օգտագործվում:
Երբ մարդ ստեղծագործում է, արդյոք նա մտնում է յուրօրինակ իրավիճակ, և եթե այո, ինչ իրավիճակ է դա:
Ուղեղի հետազոտությունները հստակ տարբերվում են, երբ երաժիշտները նվագում են գրված երաժշտություն՝ ի տարբերություն երաժշտություն ստեղծագործելուն:
Նոր ուսումնասիրության նպատակն է նաև մշակել համակարգչային ծրագիր, որը սովորելու կարողությունը մեծացնելու համար կօգտագործի երաժշտություն:
Եվ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, թե չունեն երաժշտական ունակություններ, Չորիդան մշակել է մի ծրագիր՝ «Լադիդա», որը թույլ է տալիս, որ ցանկացած ոք լավ հնչի:
Այն լսում է երգեցողությունը և դրան հարմար երաժշտություն հորինում. երբ այն նվագում ես, շատ լավ է հնչում: Ավելի շատ ես ցանկանում երգել, ունենալ երաժշտության փորձ:
Նրա ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նման երաժշտական փորձը սնուցում է ուղեղը, ինչը գիտության և տեխնոլոգիայի մեջ նոր հմտություն է: