Մատչելի հղումներ

Հաստատվել է Ռուսաստանի մայրաքաղաքի նոր քաղաքապետը


Մոսկվայի նոր քաղաքապետ Սերգեյ Սոբյանին
Մոսկվայի նոր քաղաքապետ Սերգեյ Սոբյանին

Ռուսաստանի մայրաքաղաքի օրենսդիր մարմինը պաշտոնապես հաստատել է Մոսկվայի նոր քաղաքապետի պաշտոնում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի կողմից ընտրված թեկնածուին:

Հինգշաբթի օրը Մոսկվայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատել է Սերգեյ Սոբյանինին այս ազդեցիկ պաշտոնում:

Սոբյանինը փոխարինելու է Յուրի Լուժկովին, որին սեպտեմբեր ամսին աշխատանքից ազատել էին` նախագահ Դմիտրի Մեդվեդևին հրապարակայնորեն մարտահրավեր նետելու պատճառով: Որպես Մոսկվայի քաղաքագլուխ Լուժկովը պաշտոնավարել է 18 տարի:

Սոբյանինը երկար տարիներ եղել էր վարչապետ Պուտինի աշխատակազմի ղեկավարը, և նրա նշանակումը մեծապես կանխատեսելի էր:

Վերլուծաբանների համաձայն, այս քայլն ամրապնդելու է Պուտինի քաղաքական դիրքերը 2012 թվականին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ:

XS
SM
MD
LG