Մատչելի հղումներ

Մոսկվայում ցուցարարները տոնել են Ղրիմի բռնակցումը


Կարմիր հրապարակում անցկացվել է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մայիսմեկյան առաջին ցույցը

Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվել է 1991 թվականին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մայիսմեկյան առաջին ցույցը, որին մասնակցել է մոտ 100 հազար մարդ:

Կարմիր հրապարակում անցկացված ցույցը, խորհրդային ավանդույթներին համապատասխան, կազմակերպվել էր արհմիությունների կողմից՝ աշխատավորներին մեծարելու նպատակով, սակայն ցույցի մասնակիցները նշել են նաև Ռուսատանի կողմից Ղրիմի բռնակցումը:

Ցույցի որոշ մասնակիցներ ձեռքերում պահում էին «Գնում ենք Ղրիմ՝ հանգստանալու» և «Պուտինը ճիշտ է» կարգախոսներով պաստառները:

Վերջին մի քանի տարվա ընթացքում Ռուսատանի կոմունիստներն ու այլոք փորձում էին պահպանել մայիսի 1-ը նշելու ավանդույթները՝ Մոսկվայի կենտրոնում անցկացնելով երթեր և ցույցեր, որոնց մասնակիցների թիվը սակայն հետզհետե նվազում էր:
XS
SM
MD
LG