Եգիպտոսի տապալված նախագահ Մոհամեդ Մորսիի կողմնակիցներն անտեսում են Կահիրեում ցուցարարների ճամբարները լքելու մասին Եգիպտոսի կառավարության կողմից արդեն մի քանի օր շարունակ հնչեցվող հրամանները:
Փորձագետների համաձայն, Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունը չի իրականացնում ցուցարարների ճամբարների ապամոնտաժումն այն պատճառով, որ նման գործողությունները կարող են դառնալ բազմաթիվ զոհերի պատճառը՝ արդյունքում ունենալով «քաղաքական չափազանց մեծ արժեք»:
Մորսիի գլխավորած «Մահմեդական եղբայրությունը» սակայն, ըստ փորձագետների, նույնպես շատ մեծ վտանգների առջև է կանգնած՝ շարժման առաջնորդների վերջերս իրականացված ձերբակալությունների և ֆինանսական միջոցների սառեցման պատճառով, որոնք մեծ խոչընդոտ են ներկայացնում շարժման գործունեության համար:
Եգիպտոսի ժամանակավոր կառավարություն այս ընթացքում շարունակում է աշխատանքը երկրում «անցումային քարտեզի» իրականացման ուղղությամբ, որը ներառում է Եգիպտոսի սահմանադրության բարեփոխումներն ու գալիք տարվա սկզբին ընտրությունների անցկացումը:
Երկրի դատական իշխանությունները նախօրեին հայտնել են Մորսիի ազատազրկումը ևս 15 օրով երկարաձգելու մասին՝ հետաքննելու համար այն մեղադրանքները, որոնց համաձայն Մարսիին և այլ իսլամիստներին 2011 թվականին բանտից փախուստ կատարելու մեջ օգնություն է ցուցաբերել պաղեստինցի զինյալների «Համաս» խմբավորումը:
Մորսին կալանավորվել էր Եգիպտոսի իշխանությունների կողմից հուլիսի 3-ին՝ վերջինիս տապալման ժամանակից, որից հետո ծավալված քաղաքական բռնությունների հետևանքով արդեն զոհվել է ավելի քան 250 մարդ: