Եգիպտոսի տապալված նախագահ Մոհամեդ Մորսին ասել է, որ երկրում կայունությունը չի վերականգնվելու այնքան ժամանակ, մինչև «չհետադարձվի իր տապալմանը բերած հեղաշրջումը և պատասխանատվության չենթարկվեն մեղավորները»:
Մորսիի փաստաբանի կողմից չորեքշաբթի օրը հրապարակված նամակում Եգիպտոսի տապալված նախագահը գովասանքի խոսքեր է ուղղել իր տապալման դեմ հանդես եկող ցուցարարներին և դավաճանության մեջ մեղադրել երկրի զինված ուժերի հրամանատար, գեներալ Աբդել Ֆաթահ էլ-Սիսիին:
Եգիպտոսի տապալված նախագահի փաստաբանի համաձայն, նախատեսվում է դատարան ներկայացնել հայց՝ երկրի զինված ուժերի հրամանատարի գործողությունները չեղյալ հայտարարելու պահանջով:
Նախագահ Մորսին ազատազրկման մեջ է գտնվում՝ սպասելով իր դեմ անցյալ տարվա դեկտեմբերին նախագահական պալատի մոտակայքում տեղի ունեցած բախումների ընթացքում սպանություն և բռնություններ հրահրելու մասին ներկայացված մեղադրանքներով դատավարության վերսկսման: Դատավարությունը կվերսկսվի 2014 թվականի հունվարի 8-ին:
Մորսիի և իր գործով անցնող «Մահմեդական եղբայրության» ևս 14 անդամի դատավարությունը սկսվել էր անցյալ շաբաթվա վերջին: Գործը վարող դատավորը սակայն դատավարության սկզբից քիչ անց ստիպված էր եղել ընդմիջում հայտարարել՝ Մորսիի և այլ ամբաստանյալների կողմից բողոքի կարգախոսներ վանկարկելու պատճառով:
Մեղավոր ճանաչվելու դեպքում Եգիպտոսի տապալված նախագահ Մորսիին մահապատիժ է սպառնում: