Մատչելի հղումներ

Ամերիկացի մի քանի զինվորականների սպառնում է մահվան դատավճիռ


Ամերիկացի մի քանի զինվորականների սպառնում է մահվան դատավճիռ
Ամերիկացի մի քանի զինվորականների սպառնում է մահվան դատավճիռ

ԱՄՆ-ում դատարանի առջեւ են կանգնել Աֆղանստանում ծառայած մի քանի զինվորականներ, որոնք մեղադրվում են այս երկրի խաղաղ բնակչության շրջանում պատահական մարդկանց սպանելու մեջ: Սա աֆղանական պատերազմում պատերազմական հանցագործությունների ամենամեծ ու աղմկահարույց գործն է։

Կապրալ Ջերըմի Մորլոքը մեկն է հինգ այն զինվորականներից, ովքեր Աֆղանստանում սպանել են մարդկանց այնպես, ինչպես կարելի է սպանել տեսախաղերում։

Հարցաքննության ժամանակ նա պատմում է, թե ինչպես են իրենք կատարել սերժանտ Քելվին Գիբսի հրամանները ու Քանդահարի գավառում մարդկանց սպանել որպես սպորտաձեւ։ Նրա խոսքերով, այդ այսպես ասած խաղի մեջ էր մտնում մարդկանց վրա նռնակ նետելու տարբերակը, ինչից չեն հրաժարվել իրենք։

Մորլոքի փաստաբնները իրենց պաշտպանյալի ու մյուսների մեղքը փորձում են մեղմացնել, հայտարարելով, թե նրանք եղել են մկանները թուլացնող, քնաբեր ու սրտխառնոցի դեմ դեղերի ազդեցության տակ, իսկ դեղերի ընդունումը՝ փորձում արդարացնել այն պնդումներով, թե նրանք այդ հիվանդությունները ձեռք են բերել պատերազմի պատճառով։ Դատապաշտպաններն իրենց պաշտպանյալներին արդարացնելու համար նույնիսկ մեղադրում են բժիշկներին, ասելով, թե նման իրավիճակում գտնվող զինվորականներին նրանք պարտավոր էին օգնել ժամանակից շուտ զորացրվելու հարցում։

Դատախազները հայտարարում են, որ Մորլոքն ու Գիբսը աֆղան անմեղ քաղաքացիների թիրախի տակ առնելու ու որպես խաղ նրանց սպանելու գործում ամեն անգամ ընդգրկել են մեկ այլ զինվորականի։

Զինվորական դատախազների կողմից տեսագրված հարցաքննության ընթացքում Մորլոքը ասում է, թե իրենք հրամաններ են ստանում ու չեն կարող չենթարկվել դրանց։

Ի դեպ, բանակայիններից Ադամ Ուինֆիլդը, որը մեղադրվում է վերջին սպանությունն իրակականցնելու մեջ, առաջին սպանությունից հետո «Facebook» ինտերնետային կապի միջոցով անհանգիստ նամակներ է ուղարկել ծնողներին, որտեղ ասում է, թե իրեն սպառնացել են փակ պահել բերանը։ Դրանից հետո նրա հայրը մի քանի անգամ ահազանգել է զինվորական ղեկավարությանը եւ զգուշացրել որդուն սպառանցող վտանգի մասին։

XS
SM
MD
LG