Վարկանիշային «Moody’s» գործակալության համաձայն, քիչ է հավանական, որ Սոչիում ձմեռային օլիմպիական խաղերի անցկացումը լուրջ խթան կդառնա Ռուսաստանի տնտեսության համար:
Նման կանխատեսումները կասկածի տակ են դնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման մասին ընդունված որոշման հիմնական նպատակներից մեկի իրականացումը:
Սոչիի օլիմպիական խաղերը դարձել են նախագահ Պուտինի անհատական և քաղաքական հեղինակության խնդիրը, քանի որ վերջինս խոստացել էր, որ մարզական համաշխարհային այս միջոցառման վրա ծախսված հսկա գումարները սևծովյան Սոչի քաղաքը զբոսաշրջիկների համար գրավիչ քաղաքի կվերածեն և բարենպաստ կդառնան Կրասնոդարի ամբողջ երկրամասի համար:
«Moody’s» վարկանիշային գործակալության զեկույցում ասված է սակայն, որ երկարաժամկետ հեռանկարների շուրջ առկա անորոշությունը մթագնում է օլիմպիական խաղերի անցկացման օգուտը:
Որոշ գնահատականների համաձայն, Սոչիի օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլում ծախսվել է ավելի քան 50 միլիարդ դոլար: Այս ընթացքում հնչել են նաև հաղորդագրություններ զանգվածային կաշառակերության և միջոցներ վատնման մասին:
«Չնայած Ռուսաստանի կենտրոնական կառավարությունը կարող է հեշտությամբ ծածկել ծախսերի իր բաժնեմասը, սակայն օլիմպիական խաղերի հեղինակությունը և դրա հետ կապված օգուտը խարխլվել էր դրա անցկացման բարձր գնի և միջոցառման բացասական պատկերը ստեղծած հաղորդագրությունների պատճառով», - նշել են «Moody’s»-ի վերլուծաբանները:
Վարկանիշային գործակալությունը տեղեկացրել է, որ օլիմպիական խաղերի անցկացումը չեզոք ազդեցություն կգործի Ռուսաստանի վարկային վարկանիշի վրա, Սոչիի և Կրասնոդարի երկրամասի բյուջետային խնդիրներն ազդեցություն կգործեն դրանց վարկանիշային պորտոֆոլիոների վրա, իսկ օլիմպիական խաղերի հետ առնչություն ունեցող ռուսաստանյան ընկերությունների համար արդյունքները միանշանակ չեն լինելու: