Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման մասնակցելու է Լյութեր Քինգի հիշատակի արարողությանը


Նախագահ Օբաման մասնակցելու է Լյութեր Քինգի հիշատակի արարողությանը
Նախագահ Օբաման մասնակցելու է Լյութեր Քինգի հիշատակի արարողությանը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մասնակցելու է իրավապաշտպան Մարթին Լյութեր Քինգի հիշատակին նվիրված ամենամյա արարողությանը։

Նախագահը և Առաջին տիկինը մասնակցելու են Վաշինգտոնում երկուշաբթի օրն անցկացվելիք հիշատակի պատարագին, իսկ նախագահի աշխատակազմի անդամները ներկա են գտնվելու այս օրն անցկացվող հիշատակի բազմաթիվ այլ միջոցառումների։

Մարթին Լյութեր Քինգը բապտիստական քարոզիչ էր, ով 1950-60 թվականներին պայքարում էր ԱՄՆ-ում խտրականության քաղաքականության դեմ։

Նա հայտնի է դարձել Ալաբամա նահանգի Մոնթգոմերի քաղաքում անցկացված ռասայական պատկանելիության հիման վրա մեկուսացման դեմ բողոքի ցույցերի կազմակերպմամբ։

ԱՄՆ-ում 1964 թվականին ընդունվեց «Քաղաքացիական իրավունքների մասին» օրենքը, որը ռասայական պատկանելիության վրա հենված մեկուսացումը դարձրեց անօրինական։ Նույն տարում Քինգին շնորհվեց Խաղաղության Նոբելյան մրցանակ։

Մարթին Լյութեր Քինգը սպանվել է Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում 1968 թվական ապրիլի 4-ին՝ նրա վրա կատարված հարձակման արդյունքում։

XS
SM
MD
LG