Բոսնիայի սերբերի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչը կանգնել է Հաագայում ՄԱԿ-ի պատերազմի դատարանի առջև, սակայն հրաժարվել է ցուցմունքներ տալուց և որպես բոսնիայի սերբերի նախկին նախագահ Ռադովան Կարաջիչի պաշտպանության վկա հանդես գալուց:
Մլադիչը, որը երեքշաբթի օրը կանգնել է նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային քրեական դատարանի առջև, «դժոխային» է անվանել դատարանը՝ պնդելով, որ չի ցանկանում ինքն իրեն մեղադրել հանցագործություններ կատարելու մեջ:
Բոսնիայի սերբերի բանակի նախկին հրամանատարը սկզբից ընդհանրապես հրաժարվում էր որևէ ցուցմունք տալուց, սակայն ավել ուշ ասել էր, թե ցուցմունքներ կտա այն դեպքում, եթե դատարանի պաշտոնյաները վերադարձնեն իր արհեստական ատամները, որոնք ստանալուն պես կրկին հրաժարվել է ցուցմունքներ տալուց:
Ռատկո Մլադիչը և Ռադովան Կարաջիչը դատարանի առջև են կանգնած Բոսնիայի եռամյա պատերազմի ընթացքում ռազմական հանցագործություններ կատարելու մեղադրանքներով: Երկուսի դատավարությունն անցկացվում է առանձին: