Մատչելի հղումներ

Աֆղանստանում զինյալները գրոհել են դատարանը, կան զոհեր


Հարձակման հետևանքով, ըստ Աֆղանստանի իշխանությունների, վնասվածքներ է ստացել 75 մարդ

Աֆղանստանում չորեքշաբթի օրը հինգ զինյալ գրոհել է դատարանը, որտեղ անցկացվում էր թալիբ գրոհայինների դատավարությունը:

Հարձակման հետևանքով, ըստ Աֆղանստանի իշխանությունների, կան զոհեր, վնասվածքներ է ստացել 75 մարդ:

Աֆղանստանի Իրանի հետ սահմանամերձ արևմտյան Ֆարահ մարզի մայրաքաղաքի դատարանի ուղղությամբ իրականացված հարձակման ընթացքում զինյալներից մեկը պայթեցրել է ինքն իրեն, որից հետո մնացած զինյալներն անցել էին դատարանի դահլիճ, որտեղ մարտ է ծավալվել նրանց և Աֆղանստանի անվտանգության ուժերի ծառայողների միջև:

Հարձակման համար պատասխանատվություն են ստանձնել թալիբները, որոնք լրատվամիջոցներին այս մասին տեղեկացրել էին՝ ուղարկելով տեքստային հաղորդագրություն:
XS
SM
MD
LG