Իրաքում սունի զինյալները շարունակում են իրենց առաջընթացը: Երկրի անվտանգության ուժերի համաձայն, կիրակի օրը «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները վերահսկողություն են հաստատել Իրաքի արևելյան Անբար նահանգի Ռութբա և Անահ քաղաքների նկատմամբ:
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները նախօրեին գրավել են Սիրիայի հետ սահմանամերձ Քաիմ քաղաքը, ինչի արդյունքում զինյալներն այժմ կարողանում են ազատ տեղափոխվել երկու պետությունների տարածքով:
Շիա հոգևորական Մոքթադա ալ Սադր հազարավոր զինված կողմնակիցներ շքերթ էին անցկացրել շաբաթ օրը Բաղդադում, որի ընթացքում նրանք խոստացել էին պայքար մղել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման դեմ, որն այժմ վերահսկում է զգալի տարածքներ Իրաքի հյուսիսում:
Շիա այաթոլա Ալի ալ-Սիստանին ուրբաթ օրը կոչ էր արել ստեղծել նոր և արդյունավետ կառավարություն, որը կխուսափի անցյալի սխալներից:
Ալ-Սիստանիի կողմից արված այս հայտարարությունն ուժեղացրել է Իրաքի վարչապետ Նուռի ալ-Մալիքիի նկատմամբ գործադրվող ճնշումը:
Իր հայտարարությամբ ալ-Սիստանին հանդես էր եկել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հորդորել էր Իրաքի վարչապետին մշակել Իրաքի սունի և քուրդ բնակչության կարծիքը հաշվի առնող օրակարգ: Հակառակ դեպքում Իրաքը կարող է կանգնել քաղաքացիական պատերազմի վտանգի առջև: