Չինաստանում այցելությամբ գտնվող ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման ուղերձով հանդես է եկել երկրի հեղինակավոր Պեկինի համալսարանի ուսանողների առջև, որի ընթացքում խոսել է կրթության և մարդու իրավունքների կարևորության մասին՝ հատուկ շեշտ դնելով խոսքի ազատության իրավունքի վրա:
«Մենք բազմիցս տեսել ենք, որ երկրներն առավել ուժեղ և բարեկեցիկ են լինում, երբ լսելի են դառնում իրենց բոլոր քաղաքացիների ձայները», - ասել է ԱՄՆ-ի առաջին տիկինը:
Միշել Օբաման Չինաստան կատարվող այցելության ընթացքում զերծ է մնալու քաղաքական զգայուն հարցերին անդրադարձ կատարելուց և լրագրողների հետ հարցազրույցներից: Իր օգնականների համաձայն, Չինաստանում գտնվելու ժամանակ ԱՄՆ-ի առաջին տիկինը կիրականացնի «փափուկ» դիվանագիտություն և կաշխատի մարդկանց միջև կապեր ստեղծելու ուղղությամբ:
Չինաստանի առաջին տիկին Փենգ Լիյուանը Միշել Օբամայի և նրա երկու դստրերի հետ միասին այցելել էր Չինաստանի դպրոցներից մեկը, որտեղ նրանք մասնակցել են գեղագրության դասի և պինգ պոնգ խաղացել:
Չինաստանի և ԱՄՆ-ի առաջին տիկիններին այնուհետ շրջել են Արգելված քաղաքում:
ԱՄՆ-ի առաջին տիկինն ուրբաթ օրը հանդիպում է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, որն ասել է, թե ակնկալում է հանդիպել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային Նիդեռլանդներ կատարվելիք այցի ընթացքում: