Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման ոգեշնչող խոսքով դիմել է երիտասարդ աֆրիկացիներին


ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման ոգեշնչող խոսքով դիմել է երիտասարդ աֆրիկացիներին
ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման ոգեշնչող խոսքով դիմել է երիտասարդ աֆրիկացիներին

ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման հորդորել է երիտասարդ աֆրիկացի կանանց հիշել իրենց հարուստ ժառանգության մասին և հնարավորինս հեռու մնալ ժամանակակից հասարակության արատներից։

Այս խոսքով տիկին Օբաման հանդես է եկել ԱՄՆ-ի աջակցությամբ Սոուետոյում կազմակերպված Աֆրիկացի երիտասարդ կին-առաջնորդների համաժողովում

Նա ասել է, որ աֆրիկացի կանայք այս մայրցամաքի ապագան են և ժառանգորդներն են «անցյալում թափված արյան, քրտինքի և զոհաբերության»։

Օգտագործելով իր ամուսնու՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից օգտագործվող «Այո՛, կարող ենք» կարգախոսը՝ տիկին Օբաման ասել է, որ նրանք կարող են պայքարել ՁԻԱՀ-ի տարածման դեմ։

Առաջին տիկինը ժամանել է Հարավային Աֆրիկա այս շաբաթ, և երեքշաբթի օրը հանդիպել 92-ամյա Նելսոն Մանդելայի հետ Յոհանեսբուրգում գտնվող նրա տանը։

Այս այցի ընթացքում ԱՄՆ-ի առաջին տիկնոջն ուղեկցում են նրա երկու դուստրերը, մայրը, զարմիկն ու զարմուհին։

XS
SM
MD
LG