Մատչելի հղումներ

Մեդվեդև. «Բարեփոխումների հետաձգումը կարող է մահացու սխալ դառնալ Ասադի համար»


Ռուսաստանի իշխանությունները հանդես են եկել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հասցեին մինչ օրս ուղղված ամենախիստ քննադատությամբ

Ռուսաստանի իշխանությունները հանդես են եկել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հասցեին մինչ օրս ուղղված ամենախիստ քննադատությամբ:

Վարչապետ Դիմտրի Մեդվեդևն ամերիկյան «Սի-Էն-Էն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ Սիրիայի նախագահը, չիրականացնելով երկրի ընդդիմության կողմից պահանջվող ժողովրդավարական բարեփոխումները, հնարավոր է, «մահացու» սխալ է կատարում:

Ռուսաստանի վարչապետն ասել է, թե կարծում է, որ իշխանության ղեկի մոտ Սիրիայի նախագահի մնալու հավանականությունը օրեցօր նվազում է՝ միաժամանակ վերահաստատելով Մոսկվայի դիրքորոշումն այն մասին, որ «Սիրիայի ճակատագիրը պետք է որոշի այս երկրի ժողովուրդը»:

Ասադի ընտանիքին երկար ժամանակ սպառազինություն մատակարարող Ռուսաստանը բազմիցս վետոյի իրավունք է կիրառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այն բանաձևերի նկատմամբ, որոնք նախատեսված էին՝ դատապարտելու Սիրիայում որպես ժողովրդավարական բարեփոխումներ պահանջող ցույց սկիզբ առած ապստամբության նկատմամբ Ասադի կառավարության կողմից գործադրվող բռնությունները:

Սիրիայում ծավալված ապստամբությունը վերածվել է քաղաքացիական պատերազմի, որում երկրի բնակչության մեծամասնությունը կազմող սունիները և իսլամիստ զինյալները պայքարում են՝ վերջ դնելու նախագահ Ասադի 12-ամյա պաշտոնավարման:
XS
SM
MD
LG