Վիլանովա համալսարանից ծովագետ Նաթանիել Ուեսթընն ուսումնասիրում է աղի և քաղցրահամ ջրերի ճահիճները: Գիտության ազգային հիմնադրամի աջակցությամբ՝ նա իր խմբի հետ հետազոտում է, թե ինչպես կարող են կլիմայական փոփոխությունը և ծովի մակարդակի բարձրացումն ազդել արդյունավետ էկոհամակարգի վրա:
Ըստ Ուեսթընի՝ երկրագնդի կլիմայի տաքացման հետ օվկիանոսի ջրերը տաքանում են և ընդլայնվում՝ առաջացնելով ծովի մակարդակի բարձրացում, իսկ հալվող սառցաշերտերից և սառցադաշտերից հոսքն է՛լ ավելի է ավելացնում օվկիանոսի ջրի ծավալը:
ՄԱԿ-ի նախաձեռած Կլիմայական փոփոխության միջկառավարական խորհրդի գնահատմամբ՝ մինչև 2100 թվականը ծովի մակարդակը կարող է բարձրանալ գրեթե 60 սանտիմետրով:
Ուեսթընը ցանկանում է պարզել իր ուսումնասիրած տարածքներում նստվածքակուտակման ցուցանիշը՝ ավելի լավ հասկանալու, թե ինչպես է փոխվում ճահճի լանդշաֆտը:
Նրա խոսքերով՝ ուժեղ փոթորիկները և մրրիկները կարող են խթանել ծովի մակարդակի բարձրացումը ափամերձ տարածքներում:
Այս ծայրահեղ փոփոխությունները ափամերձ տարածքներում բնակվող շատ մարդկանց ավելի խոցելի են դարձնում: Ակնկալվում է, որ հետագա 50 տարիներին փոթորիկների հետ կապված մահացության դեպքերն ու նյութական վնասները կավելանան։
Առողջ ճահիճները փոթորկի ժամանակ արգելակի դեր են կատարում։ Դրանք ինկուբատոր են ձկների և խեցեմորթերի համար և ջրի զտման համակարգ են: Ժամանակի ընթացքում դրանց պահպանումից է կախված նաև մեր առողջությունը: