“Ակնհայտորեն ԱՄՆ-ը ամուր կապեր է պահպանում Հայաստանի հետ եւ մենք հույս ունենք, որ այդ կապերը կպահպանվեն”:
Չորեքշաբթի օրն այս միտքն արտահայտեց ԱՄՆ-ի արտգործնախարարության մամլո ծառայության բաժնի տնօրեն Մարք Թոները՝ պատասխանելով “Ամերիկայի Ձայն”-ի հայկական ծառայության այն հարցին, թե որն է Հայաստանում ռուսական ռազմական հենակետի ժամկետը մինչեւ 2044 թվականը երկարաձգելու մասին Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ վերջերս կնքված պայմանագրի նկատմամբ ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը:
“Սա հարց է Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ”, ասաց ԱՄՆ-ի արտգործնախարարության պաշտոնյան՝ հույս հայտնելով, որ որպես Մինսկի խմբի անդամ, այն կխաղա կառուցողական դեր: