Մատչելի հղումներ

Հրաձգություն ԱՄՆ-ի ծովային հետևականների ռազմակայանում, կան զոհեր


ԱՄՆ-ի ծովային հետևակայինների ռազմակայանի խոսնակ, լեյտենանտ Ավգուստին Սոլիվանը՝ լրագողներին հրաձգության մասին հայտնելու պահին, 22 մարտի 2013թ.
ԱՄՆ-ի ծովային հետևակայինների ռազմակայանի խոսնակ, լեյտենանտ Ավգուստին Սոլիվանը՝ լրագողներին հրաձգության մասին հայտնելու պահին, 22 մարտի 2013թ.

Հրաձգությունն իրականացրած զինյալը սպանել է իր երկու գործընկերներին, որից հետո ինքնասպանություն է գործել

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Քվանտիկո բնակավայրի մոտակայքում գտնվող ծովային հետևակայինների ռազմակայանում տեղի է ունեցել հրաձգություն:

Միացյալ Նահանգների իշխանությունների համաձայն, հրաձգությունն իրականացրած զինյալը սպանել է իր երկու գործընկերներին, որից հետո ինքնասպանություն է գործել:

Հրաձգությունը, ըստ հաղորդագրությունների, սկսվել էր հինգշաբթի կես գիշերին մոտ, որից հետո ԱՄՆ-ի մայրքաղաք Վաշինգտոնից 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ռազմակայանը ենթարկվել է շրջափակման, որը հանվել էր ուրբաթ վաղ առավոտյան:

ԱՄՆ-ի պաշտոնյաների համաձայն, զինյալը երկու մարդ էր սպանել սպայական դպրոցի մոտակայքում, որից հետո ներխուժել էր սպայական դպրոցի զորանոց, որտեղ և ինքնասպանություն էր գործել: Զինյալի մարմինը հայտնաբերվել էր իրավապահ մարմինների ծառայողների կողմից:

Ծովային հետևակի պաշտոնյաների համաձայն, զինյալը և նրա զոհերը ծովային հետևակայիններ են եղել: Պաշտոնյաները հայտնել են, որ զինյալը սպայական դպրոցի աշխատողներից էր, սակայն դեռևս չեն հայտնել նրա և զոհերի անունները:

Հրաձգության փաստով իրականացվում է հետաքննություն:
XS
SM
MD
LG