Մատչելի հղումներ

Մենինգը մեղավոր է լրտեսության, բայց ոչ՝ թշնամուն օգնելու մեջ


«Ֆորտ Միդ» ռազմակայանում շարքյաին Մենինգի անցկացվող դատավարության մեղադրական ներկայացնելու փուլը կարող է տևել մի քանի շաբաթ

ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում անցկացվող ռազմական դատավարության ընթացքում դատավորը մեղավոր է ճանաչել Միացյալ Նահանգների զինված ուժերի շարքային Բրեդլի Մենինգնին լրտեսության մեջ, որն իրականացվել է հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթեր «Վիքիլիքս» կայքին տրամադրելու միջոցով: Դատավորը սակայն մեղավոր չի ճանաչել Մենինգին թշնամուն աջակցելու մեջ:

Բրեդլի Մենինգը կարող է դատապարտվել ցմահ բանտարկության, և նրա գործով կայացվելիք դատավճիռը կարող է նախադեպային դառնա այն առումով, թե ինչպես է ԱՄՆ-ի կառավարությունը ցանկանում վարվել Ինտերնետի դարաշրջանում հետախուզական տեղեկությունների «արտահոսք» իրականացնողների հետ:

Երեք տարի ազատազրկման մեջ, ներառյալ որոշ ժամանակ՝ մեկուսարանում անցկացրած Բրեդլի Մենինգնը մեղավոր է ճանաչվել լրտեսության մեջ: ԱՄՆ-ի զինված ուժերի շարքայինի նկատմամբ սակայն ամենալուրջ՝ թշնամուն աջակցելու մեղադրանքով արդարացման դատավճիռ է կայացվել: Լրտեսության մեղադրանքներով մեղավոր ճանաչվելն այնուամենայնիվ կարող է հիմք դառնալ Մենինգին առավելագույնը 136 տարված ազատազրկման դատապարտելու համար:

ԱՄՆ-ի զինված ուժերի շարքայինն իրեն արդեն իսկ մեղավոր է ճանաչել ԱՄՆ-ի պատմության ընթացքում գաղտնի փաստաթղթերի ամենամեծ «արտահոսքն» իրականացնելու մեջ, որի արդյունքում «Վիքիլիքս» կայքին տրամադրել էր 700 հազար փաստաթուղթ, այդ թվում՝ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում 2007 թվականին խաղաղ բնակիչների շրջանում բազմաթիվ զոհերի պատճառը դարձած ուղղաթիռային հարձակման մասին տեսանյութը: «Վիքիլիքս»-ին փոխանցած որոշ ֆայլեր հայտնաբերվել են նույնիսկ Օսամա բին Լադենի թաքստոցում:

ԱՄՆ-ի ազատականների համար Բրեդլի Մենինգը մարմնավորում է տեղեկատվության ազատության, առաջնորդներին հաշվետու պահելու մասին ամերիկացիների ցանկությունը: Միացյալ Նահանգների կառավարությունը սակայն նրան համարում է դավաճան, որը վտանգի է ենթարկել ԱՄՆ-ի զինված ուժերի ծառայողներին և պետական շահերը:

Ամբաստանյալի պաշտպանությունն իրականացնող փաստաբանը սակայն պնդում է, որ իր պաշտպանյալ 25-ամյա Մենինգը ոչ թե դավաճան է, այլ երիտասարդ, միամիտ և բարին ցանկացող հումանիստ:

ԱՄՆ-ի զինված ուժերի շարքայինին երեք տարի առաջ ձերբակալությունից հետո ի հայտ են եկել իր ունեցած հուզական խնդիրներն ու իր երկրի կառավարության նկատմամբ զայրույթը՝ հարցեր առաջացնելով այն մասին, թե ինչու էին զինված ուժերը գաղտնի տեղեկություններ վստահել նման խնդիրներ ունեցող մարդուն:

Միացյալ Նահանգների «Ֆորտ Միդ» ռազմակայանում շարքյաին Մենինգի անցկացվող դատավարության մեղադրական ներկայացնելու փուլը կարող է տևել մի քանի շաբաթ: Այս ընթացքում դատավորը պետք է վճիռ կայացնի այն մասին, թե արդյոք Բրեդլի Մենինգը կդատապարտվի ցմահ բանտարկության:
XS
SM
MD
LG