Մատչելի հղումներ

Մալիի ռազմական հեղաշրջման ղեկավարները կողմ են քաղաքացիական իշխանության վերականգնմանը



Մալիի ռազմական հեղաշրջման ղեկավարներն Արեւմտյան Աֆրիկայի տնտեսական համագործակցություն կազմակերպության հետ եկել են այստեղ քաղաքացիական իշխանությունը վերականգնելու շուրջ համաձայնության։

Հեղաշրջման ղեկավարությունը համաձայնվել է հիմնել անցումային նոր կառավարություն, որը պիտի ղեկավարի փոխհամաձայնության արդյունքում ընտրվելիք վարչապետը։ Դրա դիմաց հեղաշրջման ղեկավարները ստանում են ներում, ինչպես նաեւ երկրի վրայից հանվում են Արեւմտյան Աֆրիկայի կողմից սկսված տնտեսական պատժամիջոցները։
Ազգային ժողովի նախագահը, ըստ նույն համաձայնության, մինչեւ նոր ընտրությունների անցկացումը, կատարելու է երկրի նախագահի պարտականությունները։

Արեւմտյան Աֆրիկայի տնտեսական համագործակցության երկրները պատարաստվում են 3 հազար թվակազմով զորքեր տեղակայել Մալիում՝ ապահովելու համար սահմանադրական կարգի վերահաստատումը։

XS
SM
MD
LG