Մատչելի հղումներ

Մալիում ապստամբ ուժերը գրավում են երկրորդ քաղաքը



Մալիում շարունակվում են մարտերը երկրի բանակային ուժերի եւ ապստամբ խմբավորումների միջեւ։ ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի թղթակիցը տեղից հաղորդում է, որ մարտերը կենտրոնացել են Գաո քաղաքում։
Նրա խոսքերով, ապստամբ ուժերն ավտոմեքենաներով ու զրահատեխնիկայով մուտք են գործում Գաո։
Դեպի Գաո ապստամբների առաջխաղացումը սկսվեց Քիդալ քաղաքը գրավելուց հետո։ Թուարեգների ապստամբությունն այս երկրում սկսվել է հունվար ամսից։

Մալիի մայրաքաղաք Բամակոյում զինված ուժերն անցյալ շաբաթ տապալեցին ժողովրդավարական եղանակով ընտրված կառավարությանը՝ բողոքելով, որ այն չի կարողանում կազմակեպել ուժեղ հակահարված ընդդեմ ապստամբ ուժերի։


Կառավարությանը տապալած զինված ուժերի հրամանատար Ամադոու Սանոգոն ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին հեռախոսով ասել է, թե Մալին, որպես Արեւմտյան Աֆրիկայի տնտեսական համագործակցություն կազմակերպության անդամ պետություն, ունի թուարեգ ապստամբների առաջխաղացումը կանգնեցնելու եւ երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար միջազգային համայնքի աջակցության կարիքը։
Սակայն միջազգային համայնքը հեղաշրջման ղեկավարներից պահանջում է հանձնել իշխանությունը։







XS
SM
MD
LG