Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայում հետաքննում են Թուրքիա կեղծ ռումբ ուղարկելու փորձը


پاکستان میں عید کے اجتماعات
پاکستان میں عید کے اجتماعات

Մեծ Բրիտանիայում սկսվել է Լոնդոնից Ստամբուլ ժամանած բեռնատար օդանավում հայտնաբերված կեղծ ռումբի հարցով հետաքննությունը։

Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարության խոսնակը հետաքննություն սկսելու մասին հայտարարությամբ հանդես է եկել չորեքշաբթի օրը՝ ասելով, որ կառավարությունը շատ լուրջ է վերաբերվում այս դեպքին։

Բրիտանական «ITV» լրատվական գործակալությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն լարեր, ժամացուցային մեխանիզմ և դետոնատոր պարունակող մի արկղ երկու շաբաթ առաջ ընդունվել է Լոնդոնի UPS-ի գրասենյակներից մեկում և այնուհետև ուղարկվել Թուրքիա։

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հայտնել է Լոնդոնի հյուսիսում անցյալ շաբաթ կեղծ ռումբ պատրաստելու կասկածանքներով 26–ամյա մի տղամարդու ձերբակալելու մասին: Նրա դատավարությունը կայանալու է մայիս ամսին։

«UPS» ընկերությունը հաստատել է այս դեպքի հետաքննության շուրջ իշխանությունների հետ համագործակցելու հանգամանքը։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին տպիչի քարթրիջի տեսքով մի ռումբ հայտնաբերվել էր «UPS» ընկերությանը պատկանող՝ Եմենից դեպի Միացյալ Նահանգներ ուղևորվող բեռնատար ինքնաթիռում։ Վտանգավոր փաթեթը հայտնաբերվել էր, երբ ինքնաթիռը վայրէջք էր կատարել Մեծ Բրիտանիայում։

XS
SM
MD
LG