Մատչելի հղումներ

Լոնդոնում ապամոնտաժվել են «Գրավիր Լոնդոնը» շարժման վրանները


Լոնդոնում ապամոնտաժվել են «Գրավիր Լոնդոնը» շարժման վրանները
Լոնդոնում ապամոնտաժվել են «Գրավիր Լոնդոնը» շարժման վրանները

Մեծ Բրիտանիայի իշխանությունները Սուրբ Պողոսի տաճարի բակից հեռացրել են «Գրավիր Լոնդոնը» շարժման ակտիվիստներին, որոնք հոկտեմբեր ամսին անցկացնում էին բողոքի ակցիան:

Լոնդոնի իշխանությունները ոստիկանության հատուկ ուժերի հետ մեկտեղ երեքշաբթի առավոտյան ապամոնտաժել են տաճարի բակում գտնվող մոտ 50 վրան:

Ոստիկանության տվյալների համաձայն, ձերբակալվել է մոտ 20 ցուցարար, որոնք, փորձելով խոչընդոտել իշխանությունների գործողություններին, բարիկադներ են կառուցել և կիրառել ծխային նռնակներ:

Սակայն, ի տարբերություն ԱՄՆ-ի մի քանի քաղաքում վերջին ամիսներին ցուցարարների տեղահանման իրականացված գործողությունների, Լոնդոնում բռնություններ չեն գրանցվել:

Որոշ ցուցարարներ երեքշաբթի օրը, չնայած վրանների ապամոնտաժման, խոստացել են շարունակել պայքարը:

XS
SM
MD
LG